Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Յո՞ երթաս

Յո՞ երթաս
24.03.2023 | 11:28

2000 տարի առաջ մի զառամյալ ծերունի գիշերով թաքուն փախնում էր այրվող Հռոմից:
Ճանապարհին նա հանդիպեց Մեկին` ում ուրացել էր երիտասարդ տարիքում, բայց ով Իր կյանքն էր զոհել հանուն իր և իր ընկերների ապրելու:
Ի զարմանս ծերունու այդ Մեկը հակառակ ուղղությամբ էր ճամփա գնում` դեպի վտանգների ու մահվան մեջ թաթախված Հռոմ:
Ծերունին զարմանքով ու Նրան հետ պահելու մտադրությամբ հարցրեց.
- Յո՞ երթաս (այդ ու՞ր ես գնում):
Մարդը հանգիստ ու անվրդով պատասխանեց.
- Գնում եմ երկրորդ անգամ խաչվելու քո փոխարեն:
Ծերունին գլուխը կախեց` հասկանալով որ հիմա իր հերթն է, ու՞ր և ումի՞ց է փախչում:
Միշտ Մեկը կա, ով պատրաստ է իր տեղն ու բացը լրացնելու, իր սխալն ուղղելու, ով իր լքած դիրքում կկանգնի ու իր փոխարեն կզոհվի ...
Բայց դրանից հետո ախր ինքը ո՜նց էր ապրելու ....
Շրջվեց դեպի Հռոմ` դեմքով դեպի իմացեալ մահ, քայլերն ուղղեց դեպի անմահություն:
Ու դահիճներին խնդրեց, որ իրեն գլխիվայր խաչեն, քանի որ ինքն արժանի չէ այն անձնազոհ Մեկի պես խաչվելուն

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ. Բոլոր կերպարներն իրական են և ցանկացած համընկնում մեր էսօրվա իրականության հետ պատահական չէ:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ